Դերասան Դենիս Մատրոսովը պատմել է տղամարդու կողմից ոտնձգությունների մասին

22:42   17 մայիսի, 2021

«Կարմելիտա» սերիալի աստղ Դենիս Մատրասովը «НТВ»-ի եթերում «Звезды сошлись» հաղորդման շրջանակներում հայտնել է, որ տղամարդու կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել։

Մատրոսովի խոսքով՝ ինքը դրան խիստ է պատասխանել։ «Ես իմ եզրահանգումն եմ արել․ երբ ինձ են մոտեցել, իմ ձեռք մեծ է․․․ Մարդը հետո երկար ժամանակ չէր կարողանում որեւէ տեղ գնալ»,- ասել է նա։

Մատրոսովը որոշել է այդ մասին պատմել դերասանուհի Ելենա Պրոկվոլովայի անկեղծ խոստովանության քննարկման ընթացքում, որը հայտնել է, որ մեծահասակ ու հայտնի դերասանը հետապնդել է իրեն, երբ ինքը 15 տարեկան է եղել։

Ավելի վաղ երգչուհի Վալերիան կասկած էր հայտնել, թե Ելենա Պրոկլովան ճիշտ է վարվել՝ «Секрет на миллион» հաղորդման ընթացքում պատմելով արտիստի ոտնձգությունների մասին։ Նրա խոսքով՝ Պրոկլովան պետք է բողքեր, երբ միջադեպը տեղի է ունեցել, ոչ թե տասնամյակներով ապրեր։ Վալերիան վստահ է, որ կարեւոր է խոսել նմանատիպ խնդիրների մասին, սակայն հարկավոր է խոսքերին ապացույցներ հավելել։

 



© NEWS.am STYLE