Դանկոյի դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16:43   17 մայիսի, 2021

Ռուս փոփ երգիչ Դանկոյի (Ալեքսանդր Ֆադեեւ) յոթամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Այդ մասին նրա մայրը՝ մոդել Նատալյա Ուստյումենկոն, հայտնել է Instagram-ում։

«Ագուշենկան հիմա ծայրահեղ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է։ Պարզում են միզուղիների վարակը, որի առնչությամբ օրգանիզմում ինտոքսիկացիա է սկսվել»,- գրել է Ուստյումենկոն։ Նա հետեւորդներին կոչ է արել աղոթել աղջկա առողջության համար։

View this post on Instagram

A post shared by Устюменко Наталия (@agatanevinovata)

Ագաթան ծնվել է 2014թ․-ին, նրա մոտ ախտորոշվել է «մանկական ցերեբրալ կաթված»։

Ապրիլին Դանկոյի սիրելին՝ Մարիա Սիլույանովան հայտնել է, որ անարդարիացիոն կարծում են, թե ինքը երգչին խլել է Ուստյումենկոյից։ Նա ընդգծել է, որ արտիստը նախկինում կնոջը դավաճանել է Լոլիտա Միլյավսկակայի հետ։ 2020թ․-ին Դանկոյին պարտավորեցրել են Ուստյումենկոյին 35 հազար ռուբլու չափով ալիմենտ վճարել։ 



© NEWS.am STYLE