«Հանդես է գալիս հրեաներին ծովը նետելու օգտին». Բելա Հադիդին նկատել են ի պաշտպանություն պաղեստինցիների ցույցի ընթացքում արված լուսանկարում

23:12   17 մայիսի, 2021

Ամերիկացի մոդել Բելա Հադիդը հայտնվել է համընդհանուր քննարկման կենտրոնում, երբ ուշադիր երկրպագուները նրան նկատել են ի պաշտպանություն պաղեստինցիների անցկացված ցույցի ընթացքում արված լուսանկարում։ Օրերս մարդիկ դուրս են եկել Բրուքլինի փողոցներ՝ Գազայում պաղեստինցիներին աջակցելու համար։

Ըստ ամենայնի, Հադիդը չի կարողացել մի կողմ քաշվել եւ որոշել է իր աջակցությունը հայտնել Պաղեստինին։ Լուսանկարիչները ֆիքսել են, թե ինչպես է դեմքը դիմակով փակած մոդելը քայլում ամբոխում եւ ձեռքին Պաղեստինի խորհրդանիշն է։

«Երբ այնպիսի հայտնիներ, ինչպիսին Բելլա Հադիդին է, հանդես են գալիս հրեաներին ծովը նետելու օգտին, նրանք հանդես են գալիս հրեական պետությունը ոչնչացնելու օգտին»,- Twitter-ում գրել են Իսրայելի ներկայացուցիչները։

Հադիդին ամոթանք են տվել սեփական քաղաքական հայացքների պատճառով։ «Դա չպետք է իսրայելա-պաղեստինայն խնդիր լինի։ Դա պետք է լինի մարդկանց խնդիրը։ Դու պետք է ամաչես»,- համացանցում գրել են նրանք՝ դիմելով Հադիդին։

View this post on Instagram

A post shared by Bella (@bellahadid)

Բելա Հադիդի հայրը՝ Մոհամեդը, պաղեստինցի է, ինչը նշանակում է, որ նրա երակներում արեւելյան արյուն է հոսում։

 



© NEWS.am STYLE