Օլյա Հակոբյանի էլեգանտ լուքը

21:39   17 մայիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան օրը։

Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն այդ առիթով լուսանկարներ է հրապարակել, որոնցում վառ ու հմայիչ կերպարում է։ Օլյան սպիտակ, միջին երկարության զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել։ «Այսօր ծնվեց ինձ պես հրաշքը»,- գրել է նա, իսկ հետեւորդները շտապել են շնորհավորանքներ գրել։

Ավելի վաղ դերասանուհին NEWS.am STYLE-ին էր տրամադրել իր նոր ֆոտոշարքն ու պատասխանել մի շարք հարցերին՝ իր ոճի, զգեստապահարանի եւ ոճային ամենամեծ քննադատի մասին: «Ես շատ տարբեր եմ հագնվում՝ կախված այն փաստից, թե ուր եմ գնում եւ ինչ նատակով, բայց ինձ մոտ ավելի հաճախ գերակշռում է casual ոճը, որը նախ՝ շատ հարմար է, երկրորդ՝ դրա հետ շատ հեշտ է համադրել տարբեր ոճերը, երրորդ՝ քանի որ ես զբաղվում եմ սպորտով, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է առօրյայում: Իսկ էկրանին ես, հիմնականում, մարմնավորում եմ էլեգանտ կանանց, ինչի համար էլ ինձ եթերով ավելի հաճախ նման ոճում կարելի է տեսնել: Բայց առօրյայում, անգամ, երբ դասական ոճի հագուստ եմ կրում, այն համադրում եմ որեւէ սպորտային դետալի՝ օրինակ՝ կոշիկի, գլխարկի եւ այդ ոճի այլ աքսեսուարի հետ»,- նշել էր նա։



© NEWS.am STYLE