Ընտանեկան կադրեր․ Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ

22:27   17 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված են, Արիանան համբուրում է մայրիկին։ «Այսօրվա պարզ լուքն իմ աղջկա հետ ճաշի եւ գնումների համար»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու եւ զավակների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Գեղեցկուհին սպորտային հանդերձանքով էր․ կրում էր բլուզ, ջինսե տաբատ, կապույտ երանգի բաճկոն, մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE