Իրինա Շեյքի կիսամերկ ֆոտոսեսիան V Man ամսագրի համար

17:01   27 սեպտեմբերի, 2013

Ռուսական սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է V Man-ի համար: Ամսագրի 10-րդ տարեդարձի կապակցությամբ Իրինան գրեթե ամբողջությամբ մերկացել է: Ըստ Highsnob-ի, ֆոտոսեսիան անցկացրել է Սեբաստիան Ֆաենը: Ամսագրին տված հարցազրույցում մոդելը նշել է.

«Ես մեծացել եմ Եմանժելինսկ փոքրիկ գյուղում: Մենք այգի ունեինք, որտեղ դպրոցից հետո ես կարտոֆիլ եւ լոլիկ էի տնկում: Երբեք չեմ մտածել, որ կապրեմ Փարիզում կամ Նյու Յորքում: Ես մոդել դարձա 20 տարեկանում, ինչը շատ ուշ է: Եկա Փարիզ եւ շատ վատ էի խոսում անգլերեն: Ես կեցվածք ընդունել չգիտեի, մի բնակարանում ապրում էի այլ մոդելների հետ, ովքեր ծիծաղում էին ինձ վրա: Նրանք նիհար էին, իսկ ես փարթամ կառուցվածք ունեի: Նրանք ասում էին, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Իսկ երբ հայտնի մոդել դարձա, հասկացա, որ բոլորը հետաքրքրվելու են իմ անձնական կյանքով: Բայց ես չեմ բարձրաձայնում Ռոնալդուի հետ իմ անձնական կյանքի մասին: Այդ միայն մեր երկուսի գործն է»:

Ի դեպ, Շեյքի ֆոտոսեսիան անցկացվել է հենց Ռոնալդուի հայրենիքում՝ Պորտուգալիայում:



© NEWS.am STYLE