Արիանա Գրանդեն ամուսնացել է անշարժ գույքի գործակալի հետ

09:01   18 մայիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն ամուսնացել է անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսի հետ, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին արտիստի հայրենի Մոնթեսիտո քաղաքում՝ Կալիֆոռնիա նահանգ։ Արարողությանը հրավիրված են եղել միայն հարազատներն ու մտերիմ ընկերները՝ ընդամենը 20 մարդ։

2020թ․-ի դեկտեմբերին Արիանան Գրանդեն հայտնել է սիրելիի հետ նշանադրության մասին։ Նա Instagram-յան էջում հրապարակվել էր մատանու լուսանկարը։ «Առհավետ եւ երկարատեւ,- հրապարակումը մակագրել էր նա։

Լուսանկարները՝ Getty Images, Instagram

 

 



© NEWS.am STYLE