«Առանց ֆիլտրի». Ժաննա Վելիցյանի բնական կերպարը

18:42   18 մայիսի, 2021

Դերասանուհի Ժաննա Վելցիյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Ժաննան արձակել է մազերը, նախընտրել է բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Առանց ֆիլտրի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Ժաննան դարձել էր NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» բլից խորագըի հերոսուհին, որի շրջանակներում բացահայտել էր իր չսիրած թրենդը, սրտի «կարգավիճակը», ֆոբիաներն ու իր մասին շատ տարբեր այլ փաստեր։



© NEWS.am STYLE