Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին հալածել են Քեյթ Միդլթոնին

14:11   18 մայիսի, 2021

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի դպրոցական տարիները դժբախ են եղել հալածանքի պատճառով, որին նա ենթարկվել է միջնակարգ դպրոցում, հայտնում է Daily Star-ը՝ վկայակոչելով արքայական ընտանիքի մասին գրքերի հեղինակ Քեթի Նիկոլին։

Կենսագիրը պատմել է, որ Քեյթ Միդլթոնն աղջիկների համար «Downe House» դպրոց տեղափոխվել է 13 տարեկանում այն դեպքում, երբ աշակերտուհիների մեծ մասն այնտեղ հաճախում էր արդեն 11 տարեկանից։ «Ուիլյամ եւ Հարի» գրքի հեղինակի խոսքով՝ արքայազն Ուիլյամի ապագա կինը հայտնվել է արդեն իսկ ձեւավորված կոլեկտիվում, որը չի ընդունել նոր աշակերտուհուն։

Գրողը հավելել է, որ Քեյթը համադասարանցիներից ավելի սլազիկ կազմվածք է ունեցել եւ ավելի բարձրահասակ է եղել։ Նրան լաքրոսի (խմբային խաղ գնդակով) թիմում չեն ներառել, ինչը հարված է հասցրել նրա ինքնասիրությանը, իսկ մրցակիցները նրան «նիհար ու երկարահասակ» էին անվանում։

«Բոլորը ցանկանում էին լավագույնը լինել՝ ամենասպորտայինն ու գեղեցիկը։ Կարծում եմ՝ Քեյթը դժբախտ է եղել հենց սկզբից»․- Նիկոլի խոսքերը հաստատել է Էմմա Սեյլը, որը սովորել է Միդլթոնի հետ։ Դքսուհու համադասարանցին նշել է, որ առաջնորդության համար մշտական պայքարը լրջրեն ճնշում էր աղջիկներին, որոնցից շատերը սննդային վարքի խանգարում ունեին։

Արքայազն Ուիլյամի հետ Քեյթի հարաբերությունները սկսվել են 2000-ականների սկզբին։ Նրանք ամուսնացել են 2011թ․-ի ապրիլի 29-ին, ինչից հետո Մոդլթոնին տրվել է Քեմբրիջի դքսուհու տիտղոսը։

Լուսանկարները՝ Kensington Palace/PA Media, 

Chris Floyd/Camera Press/Handout via REUTERS



© NEWS.am STYLE