Էլեգանտ․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը

17:37   18 մայիսի, 2021

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը միջին երկարության, վառ գույնի զգեստ է կրում, որն առանձնանում է ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Մադոննան հավաքել է մազերը, արտահայատիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

Օրերս հրապարակված կադրերում ոճաբանը կրում էր վարդագույն հանդերձանք․ խորը դեկոլտեով տոպ, տաբատ։ Մադոննայի գեղեցիկ հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Երիտասարդ մայրիկի հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին կատարել․ «Բնական գեղեցկություն»։



© NEWS.am STYLE