Սքարլեթ Յոհանսոնի ամուսինն ուղիղ եթերում դերասանուհու վրա կանաչ լորձ է լցրել (վիդեո)

15:15   18 մայիսի, 2021

Սքարլեթ Յոհանսոնի ամուսինը՝ «Saturday Night Live» հաղորդման սցենարիստ Քոլին Ժոսթը, «MTV»-ի մրցանակաբաշխության ուղիղ եթերում դերասանուհու վրա կանաչ լորձ է լցրել, հայտնում է Entertainment Tonight-ը։

36-ամյա արտիստը չի կարողացել ներկա լինել արարողությանը, սակայն որոշել է տեսակապի միջոցով շնորհակալական խոսք ասել։ Նա նշել է, որ մրցանակը ստացել է իր երկրպագուների, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց շնորհիվ, որոնք իրեն օգնել են նախագծի շուրջ աշխատանքի ընթացքում։

Ապա կադրում անսպասելիորեն հայտնվել է աստղի ամուսինը, որը նրա վրա կանաչ լորձ է լցրել, որը սլայմ էր հիշեցնում։ «Գրողը տանի»,- արձագանքել է Յոհանսոնը։ Նա հիշեցրել է, որ հյուրերի վրա հեղուկ են լցնում «Nickelodeon» եւ ոչ թե «MTV» մրցանակաբաշխության ընթացքում։ «Հիմա սրբիչ կբերեմ»,- ասել Ժոսթը։

Սքալեթ Յոհանսոնն ու Քոլին Ժոսթն ամուսնացել են 2020թ․-ի աշնանը։ Հարսանիքը տեղի է ունեցել Փալիսեյդսում՝ Նյու Յորք նահանգ։ Արարողությունն անց է կացվել ընտանիքի անդամների շրջապատում։ Դերասանուհին ամուսնացել է երրորդ անգամ։ Մինչ այդ նա հարաբերություններ է ունեցել դերասան Ռայան Ռեյնոլդսի եւ լրագրոր Ռոմեն Դորիակի հետ։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ Joel C Ryan/Invision/AP



© NEWS.am STYLE