Լարս ֆոն Թրիերը սկսել է «Թագավորություն» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները

16:13   18 մայիսի, 2021

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը սկսել է «Թագավորություն» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Իրենց դերերին կվերադառնան Գիտա Ներբյուն, Պետեր Մյուգինդը, Սերսեն Պիլմարկը։ Դերասանական կազմին կմինանան Նիկոլաս Բրոն, որը խաղացել է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմում եւ Բոդիլ Յերգենսենը, որը նկարահանվել է ռեժիսորի «Հիմարներ» ժապավենում։

Նախկինում Գիտա Ներբյուի հերոսուհին ղեկավարում էր կլինիկան, իսկ այժմ կդառնա հիվանդներից մեկը։

«Թագավորություն» սերիալի առաջին եթեշրջանը հիվանդանոցի մասին, որում միստիկ իրադարձություններ են կատարվում, թողարկվել է 1994թ․-ին։ Երկրորդի պրեմիերան տեղի է ունեցել 1997թ․-ին։

2020թ․-ի դեկտեմբերին հաղորդվում էր, որ «Թագավորություն» սերիալի երրորդ եթերաշրջանը պետք է թողարկվի 2022թ․-ին, այն հինգ էպիզոդ կներառի։

Լարս ֆոն Թրիերի վերջին ֆիլմը՝ «Տունը, որը կառուցել է Ջեքը», թողարկվել է 2018թ․-ին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE