«Կողոսկրերը երեւում են». հետեւորդներին անհանգստացրել է Բուզովայի տեսքը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո

17:11   18 մայիսի, 2021

Հեռուստաաստղ Օլգա Բուզովան Ինստագրամյան էջում կադրեր է հրապարակել, որոնք որոշ օգտատերերի շոկի են ենթարկել։ Նրանք նկատել են, որ հիվանդանոցում գտնվելուց հետո նա ավելի է նիհարել։

Հաղորդավարուհին լուսանկարվել է մոսկվոյան ռեստորանի պատշգամբում, ուր գնացել է ընկերների հետ։ Օլգա Բուզովան կիպ հագուստ էր կրում, որը ցուցադրում էր նրա որովայնը։ Երկրպագուները սկսել են ակտիվորեն քննարկել աստղի կազմվածքը։

Շատերը նշել են, որ աստղը պետք է քաշի հավաքի, քանի որ նրա նիհարությունն արդեն անառողջ տեսք ունի։ «Տեսանելի են կողոսրերը», «հարկավոր է ավելի շատ ուտել», «նման է կմախքի»,- սոցիալական ցանցի օգտատերերը քննադատել են Օլգա Բուզովային։

Բացի այդ՝ երկրպագուներն ակտիվորն քննարկում են արտիստի ախտորոշումը։ Հեռուստատասղը չի բացահայտում այն, այդ պատճառով համացանցում նրա հոսպիտալացման պատճառի մասին բազմաթիվ ասեկոսեներ են պտտվում։ Բուզովան խոստացել է ամեն ինչ պատմել վերջնականապես վերականգնվելուց հետո։

Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE