«Մեր ազգին շատ բալիկներ են պետք»․ Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը պարզել են երկրորդ երեխայի սեռը (վիդեո)

13:35   18 մայիսի, 2021

Երգիչներ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Զույգն արդեն իսկ պարզել է երեխայի սեռը․ Մարտինն ու Հռիփսիմեն, որոնք մեծացնում են որդուն, տղա կունենան։

Հռիփսիմե Հակոբյանը կադրեր է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են իրենք պարզել երեխայի սեռն ու գրել է․ «Մեր ազգին շատ բալիկներ են պետք, որպեսզի հզորանանք»,- գրել է նա։ Թեեւ Հռիփսիմեն հրապարակումն արել է րոպեներ առաջ, հետեւորդներ, այդ թվում բազմաթիվ հայտնիներ, շնորհավորել են զույգին։

View this post on Instagram

A post shared by Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial)



© NEWS.am STYLE