«Աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ ունեմ քեզ». Անահիտ Սիմոնյանի շնորհավորանքը որդուն

16:37   18 մայիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի որդին՝ Արմանը, այսօր նշում է ծննդյան օրը։ Նա դառնում է տաս տարեկան, եւ երիտասարդ մայրիկը ջերմ շնորհավորել է որդուն։

Անահիտն Ինստագրամյան էջում Արմանի մասնակցությամբ կադրեր է հրապարակել ու գրել․ «Շնորհավո՜ր ծնունդդ, իմ թանկագին տղամարդ, իմ սիրելի որդի: Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ ունեմ քեզ:

View this post on Instagram

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan)

Ես քեզ շատ սիրում եմ և ուզում եմ ցանկանալ շատ հաջողություններ քո ճանապարհին, հավատարիմ ընկերներ, սեր և մեծ հնարավորություններ: Եվ, ամենակարևորը, եղիր առողջ, ուժեղ և ամուր: Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»,- գրել է նա։



© NEWS.am STYLE