«Պետք է սովորել մտքերն ընտրել այնպես, ինչպես հագուստը». Սիլվա Հակոբյանի ֆոտոշարքը

21:39   18 մայիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվա Հակոբյանը բաց գույնի զգեստ է ընտրել, բնական դիմահարդարում։ «Պետք է սովորել մտքերն ընտրել այնպես, ինչպես հագուստը։ Հագուստից կախված է, թե ինչպիսի տեսք ունենք մենք, իսկ մտքերից՝ ինչպես ենք ապրում»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիլվան պատկերված էր դստեր ու ամուսնու հետ։ «Սիրեք ու գնահատեք երջանկությունը։ Այն ծնվում է ընտանիքում։ Ի՞նչը կարող է թանկ լինել ընտանիքից, այս հեքիաթային աշխարհում։ Իմ ընտանիքն Աստծո նվերն է։ Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE