Բրյուս Ուիլիսի դուստրը հորը նմանության պատճառով ատում է իրեն

20:11   18 մայիսի, 2021

Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի դուստրը՝ Տատուլլան, խոստավանել է, որ ատում է իր արտաքինը հորը շատ նման լինելու պատճառով։ Նա հրապարակումն արել է Instagram-ի իր էջում։

27-ամյա դերասանուհին լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում տարբեր տարիներին արված կադրեր են, նրա մոր՝ դերասանուհի Դեմի Մուրի լուսանկարները։ Հրապարակման մեկնաբանություններում Ուիլիսը պատմել է, որ տառապում է դիսմորֆոֆոբիայով՝ հոգեբանական խանգարում, որի դեպքում մարդը չափազանց շատ է անհանգստացած իր մարմնի աննշան թերության կամ յուրահատկության պատճառով։

Տալուլան նշել է, որ այդ պատճառով երկար տարիներ իրեն մեղադրել է նրանում, որ տղամարդկային դիմագծերի պատճառով ավելի շատ նման է հորը, քան մորը։ «Ես կարծում էի, թե իմ դեմքն է պատճառը, որ չէի սիրում ինձ, բայց սխալվում էի»,- նշել է նա։

View this post on Instagram

A post shared by tallulah (@buuski)

Ուիլիսի խոսքով՝ իրենից երկար ժամանակ է պահանջվել՝ գիտակցելու համար, որ մարդը չի կարող վերահսկել ծերացումն ու դեմքի տարիքային փոփոխությունները։ «Ես եղել եմ եւ շարունակում եմ արժանի մարդ լինել կյանքի յուրաքանչյուր շրջանում ցանկացած մազերով ու կազմվածով (ինչպեսեւ բոլորը)»,- գրել է նա։

Տալուլան պատմել է նաեւ, թե ինչպես է իրեն հաջողվում հաղթահարել ճնշված վիճակը, որն առաջ է բերում հոգեբանական խնդիրը։ Նա, օրինակ, տանը հայելիների վրա սրբիչներ է խաղում եւ դադար վերցնում սոցիալական ցանցերում։

Լուսանկարը՝ Getty Images For Comedy Central



© NEWS.am STYLE