Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի աշխատակիցները նրանց դեմ դատական հայց կներկայացնեն

22:39   18 մայիսի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որոնք ամուսնալուծության գործընթացում են, կարող են դատարանի առաջ կանգնել նախկին աշխատակիցների բողոքներից հետո։ Նախկին աշխատակազմն այժմ դիտարկում է աշխատանքի պահմանների պատճառով դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, հայտնում է The Sun-ը։

Դժգոհ աշխատակիցները ցանկանում են փոխհատուցում ստանալ նրա համար, որ ստիպված են եղել տարիներ շարունակ հանդուրժել ղեկավարության՝ իրենց կարծիքով՝ անընդունելի պահվածքը։ Լուրերը հայտնվել են վեց ամիս անց, երբ Քանյեի հասցեին նմանատիպ հայտարարություններ են արվել կիրակօրյա ժամերգության (Sunday Service choir) երգչախմբի անդամների լողմից։ Նրանք եւս պնդում էին, որ ռեփերն իրենց հետ «վատ է վարվել»։

«Ըստ ամենայնի՝ Քիմի դեմ եւս դատական գորշընթաց է պատրաստվում։ Հավանական է, այս անգամ նրա դեմ բողոքել է տան ծառան»,- պատմել է ինսայդերը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ աշխատակիցների շարքում կարող էին նաեւ դեռահասներ լինել։ Ընդ որում, նրանք կարող էին աշխատել օրենքով թույլատրված առավելագույն ժամանակից երկար։ Եթե լուրերը հաստատվեն, աստղային զույգի համբավը կարելի է փչացած համարել։

Քիմն ու Քանյեն, որոնք չորս երեխա ունեն, բաժանման մասին հայտարարել են փետրվարին։

Աղբյուրը՝ News.ru

Լուսանկարները՝ Dimitrios Kambouris/Getty Images,  Instagram

 



© NEWS.am STYLE