«Կանաչ օր». Մարիամ Ադամյանի գարնանային լուսանկարը

20:37   18 մայիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է տաբատի հետ։ Նա կարմիր բարձրակրունկներ է ընտրել։ Մարիամ Ադամյանն արձակել է մազերն ու մեկնաբանություններում գրել․ «Կանաչ օր»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր կանաչ շրջազգեստի հետ։ Մարիամ Ադամյանն արձակել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ժամացույց, ականջօղեր։



© NEWS.am STYLE