Նաոմի Քեմփբելն առաջին անգամ մայր է դարձել

18:05   18 մայիսի, 2021

Նաոմի Քեմփբելն առաջին անգամ մայր է դարձել: 50-ամյա սուպերմոդելը նորությունը հայտնել է Instagram-ի էջում։

«Հիանալի փոքրիկ երջանկությունն ինձ է ընտրել որպես իր մայր։ Ինձ համար այնքան մեծ պատիվ է իմ կյանք ընդունել այս նուրբ հոգուն, որ բառերը չեն բավականացնում՝ նկարագրելու համար կապը, որը ես հիմա կիսում եմ քեզ հետ, իմ հրեշտակ։ Աշխարհում չկա ավելի մեծ սեր»,- գրել է Նաոմին։

View this post on Instagram

A post shared by Naomi Campbell (@naomi)

Նաոմին չի նշել, թե ինչպես է փոքրիկը լույս աշխարհ եկել, սակայն հավանական է, որ մոդելը դիմել է փոխնակ մոր օգնությանը։ Քեմփբելի հղիության մասին մամուլում ոչինչ չի գրվել, բացի այդ՝ այս տարվա ապրիլի սկզբին նա ցուցադրություններից մեկին մասնակցել է՝ առանց կլորացած որովայնի, գրում է Spletnik-ը։

1990-ականների սուպերմոդելի ընտանիքում համալրման մասին լուրն անսպասելի է եղել ոչ միայն երկրպագուների, այլեւ նրա շատ հայտնի ընկերների համար։ Լուսանկարի մեկնաբանություններում անկեղծ զարմանքն ու շնորհավորանքներն արդեն արտահայտել են Մարկ Ջեյքոբսը, Եվա Հերցիգովան, Զոի Սալդանան եւ այլք։



© NEWS.am STYLE