«Գեղեցկուհի». Աստղիկ Սաֆարյանի վառ կերպարը

22:12   18 մայիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն շապիկ է կրում։ Աստղիկն արձակել է մազերը, նախապատվություն է տվել վառ շպարին․ ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում ոճային երգչուհին կրում էր ծաղկավոր պրինտով երկարափեշ զգեստ, որը ոտքերի հատվածում ունի համարձակ բացվածք, ինչն էլ ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Նրա գեղեցիկ հարդարված վարսերը կիսով չափ հավաքված էին, երեկոյան վառ շպարով էր։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել․ «Լավագույնը», «Նրբագեղ»։



© NEWS.am STYLE