«Սիրուն»․ Զառա Սահակյանը՝ գրավիչ կերպարում

23:47   18 մայիսի, 2021

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է դեղին հանդերձանք․ կիսատաբատ, վերնաշապիկ։ Նա վառ շպարով է, վարսերը հավաքված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանութոյւններ են թողել․ «Սիրուն»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում եւ վանդակավոր բաճկոն։ Զառան հավաքել էր մազերը, գլխարկ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել բնական շպարին։



© NEWS.am STYLE