Սնուփ Դոգը սերիալ է նկարահանում ամենահիմար հանցագործների մասին

12:45   19 մայիսի, 2021

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը սերիալ է նկարահանում ամենահիմար հանցագործների մասին, հայտնում է Deadline-ը։

Կատակերգու Քեւին Հարթն իր նոր նախագծի մասին հայտնել է NBCUniversal-ի շնորհանդեսի ընթացքում՝ Սնուփ Դոգին անվանելով «մարդ, միֆ եւ լեգենդ»։ Առայժմ սերիալի սյուժեն չեն բացահայտում, թողարկման օրը հայտնի չէ։

Սա Սնուփ Դոգի առաջին նախագիծը չէ, որի մասին հայտնել է Հարթը։ Նա հայտարարել է, որ ռեփերի հետ սպորտի մասին կատակերգական շոու կվարի։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սնուփ Դոգն աշխատում է ինքնակենսագրական սերիալի վրա։ Ռեփերը չի ցանկանում շտապել անվանում ընտրելու հարցում եւ չի կարող նշել, թե երբ սպասել դրա թողարկմանը։  

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ Jemal Countess/Filmmagic



© NEWS.am STYLE