«Տարբերվող գեղեցկություն». Ադրիանա Գալստյանի լուսանկարը

15:49   19 մայիսի, 2021

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Ադրիանան արձակել է մազերը, նախընտրել նուրբ շպար։ Նրա ձեռքին ծաղկեփունջ է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Տարբերվող գեղեցկություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը բաց էր մեջքի հատվածում։ Ադրիանա Գալստյանը հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու կերպարն ու նրան հաճոյախոսություններ արել․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE