Աստղային Սերգեյ Զվերեւի աստղային բնակարանը. նվեր երկրպագուհուց (ֆոտո)

16:02   28 սեպտեմբերի, 2013

Ռուսական հայտնի ոճաբան Սերգեյ Զվերեւը վերջերս երկրպագուհու կողմից Մոսկվայի Տվերյան փողոցում բնակարան է նվեր ստացել: Այն վերանորոգման կարիք ունի, եւ Զվերեւն անձամբ է զբաղվելու այդ գործով: Բնակարանը տեղակայված է ոճաբանի սրահի հարեւանությամբ, այնպես որ Սերգեյն այժմ շատ արագ է աշխատավայր հասնում:

Հանգիստ գունային գամման, որ Զվերեւն ընտրել է բնակարանի համար, նրա խոսքով, նպաստում է քայքայված նյարդերը հանգստացնելուն եւ օգնում է թուլանալ:

Հիշեցնենք, որ վերջերս Սերգեյ Զվերեւն ընդգրկվել էր ուկրաինական «Икона стиля» հաղորդման ժյուրիի կազմում, որտեղ հաղթող ճանաչվեց հայտնի պարուհի եւ երգչուհի Varda-ն:



© NEWS.am STYLE