«Գեղեցիկ զույգ». Արամեի ու Աննա Թովմասյանի լուսանկարը

16:39   19 մայիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, մեղմ գրկախառնված է։ Աննան երեկոյան զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների ու ոճային պայուսակի հետ։ «Սիրո՞ւմ եք մեր զույգը»,- հարցրել է Աննան, իսկ հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Շատ գեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան կապույտ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, ընտրել սպիտակ մարզակոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE