Անուշիկ Ալավերդյանի գարնանային լուքը

18:41   19 մայիսի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդն մայրիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է տոպի հետ։ Անուշիկ Ալավերդյանը սպորտային կոշիկներով է, ընտրել է ոճային պայուսակ։ Նրա մազերն արձակված են, կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր դստեր ու ամուսնու հետ։ «Ընտանիքս»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել նրանց։ Անուշիկը սեւ հագուստ էր ընտրել ու արձակել մազերը, նախընտրել էր բնական շպար։



© NEWS.am STYLE