Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը, երեխայի է սպասում

15:00   19 մայիսի, 2021

Արքայադուստ Բեատրիսն ու նրա ամուսինը՝ Էդոարդո Մապելի Մոցին, սպասում են առաջնեկին։ Նորությունը հաստատել է Բուքինգհեմյան պալատը։

«Ձերդ արքայազն մեծություն արքայադուստր Բեատրին ու պարոն Էդոարդո Մապելի Մոցին շատ ուրախ են հայտարարել, որ այս տարվա աշնանը սպասում են երեխայի ծնունդին։ Թագուհուն տեղեկացրել են, երկու ընտանիքներն էլ ուրախ են լսել այդ նորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Սիրահարներն ամուսնացել են նախորդ տարվա հուլիսին։ Զույգը ծանոթ է մանուկ հասակից, սակայն սկսել է հանդիպել միայն 2018թ․-ին։ 2019թ․-ի օգոստոսին նրանք հայտարարել են սպասվող նշանադրության մասին։ Միջոցառումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 18-ին, սակայն հոր (արքայազն Էնդրյուին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար) մասնակցությամբ սկանդալի պատճառով Բեատրիսը որոշել է հետաձգել այն։

Աղբյուրը՝ Peopletalk

Գլխավոր լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE