«Երջանկություն է յուրաքանչյուր առավոտ դիմավորել գեղեցիկ մտքերով». Աննա Դովլաթյանի էլեգանտ կերպարը

21:47   19 մայիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը պուտավոր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աննան արձակել է մազերը, ընտրել է լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ «Երջանկություն է յուրաքանչյուր առավոտ դիմավորել գեղեցիկ մտքերով, նոր գաղափարներով և ոգեշնչվել սիրելի աշխատանքով»,- գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում Աննան պատկերված էր իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր հետ։ Զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Երիտասարդ մայրիկը գրկել էր փոքրիկին ու մեկնաբանություններում գրել. «Իմ առաջին միտքը, երբ արթնանում եմ եւ վերջինը, երբ ավարտվում է օրս»։

 



© NEWS.am STYLE