Լիա Զախարյանի «street style»-ը Մոսկվայից

12:39   20 մայիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը Մոսկվայում արված նոր լուսանկարներ է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում։ Նրա կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, գլխարկ, պայուսակ։ Լիան մեկնաբանություններում նշել է, որ վերջին շրջանում իր կյանքում շատ են իրադարձությունները, գործերն ու ծանոթությունները։ Նա նշել է, որ ամեն ինչ հասցնելու հարցնում օգնում են լավ քնելը, սպորտով զբաղվելը, առաջնահերություններ սահմանելը, սերն իր գործի հանդեպ ու մոտիվացիան։

Օրերս հրապարակված լուսանկարում Լիան սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր երկար վերարկուի հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին հետեւորդներին պատմել էր իր մասին։ «Ես համարձակ եմ, լի էներգիայով, բայց նաեւ շատ բարի ու տպավորվող»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE