Գանգուրներ, նուրբ շպար․ Էվա Խաչատրյանի հմայիչ կերպարը

18:44   20 մայիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ տոպ, ջինսե տաբատ։ Էվան արձակել է գանգուր մազերն ու նախընտրել է բնական շպար։ Դերասանուհին նուրբ աքսեսուարներ է ընտրել՝ վզնոց, ականջօղեր։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր պուտավոր վերնաշապիկի հետ։ Էվան գանգուր մազերով էր, արտահայտիչ դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել․ «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE