«Նուրբ». Անելյա Գուբրյանի լուքը

17:39   20 մայիսի, 2021

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ տոպ եւ տաբատ։ Անելյան հավաքել է մազերն ու բնական շպարով է։ Նա նախապատվություն է տվել նուրբ աքսեսուրաներին, իսկ մեկնաբանություններում մեջբերել է Սիարայի երգից մի հատված․ «Երբեմն զղջում եմ, որ չեմ կարող վարվել տղայի նման»։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Նուրբ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկների հետ։ Անելյան հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Շատ նուրբ», «ներդաշնակ»։



© NEWS.am STYLE