«Ավելի լավ է մահանամ տանը»․ Սալմա Հայեկը պատմել է ծանր հիվանդության մասին

16:31   20 մայիսի, 2021

Դերասանուհի Սալմա Հայեկը մոտ երկու ամիս պայքարել է կորոնավիորսի դեմ։ Մի ընթացք նա նույնիսկ կարծել է, թե չի կարողանա հաթահարել վտանգավոր հիվանդությունը։ Անկախ հիվանդության բոլոր բարդություններից՝ Սալմա Հայեքը մինչեւ վերջին պահը չի ցանկացել հոսպիտալացվել։

Դերասանուհին սարսուռով է հիշում նախորդ տարին․ այդ ընթացքում նա զգացել է կորոնավիրուսի բարդությունը։ Դերասանուհին յոթ շաբաթ անցկացրել է ինքնամեկուսացման պայմաններում, սուր շրջանում նույնիսկ թթվածնային սարքոց է շնչել։

«Բժիշկս ինձ պարզապես խնդրում էր հիվանդանոց գնալ, քանի որ ես ինձ շատ վատ էի զգում։ Բայց ես ասացի․ «Ո՛չ, շնորհակալ եմ։ Ավելի լավ է տանը մահանամ»,- խոստովանել է 54-ամյա աստղը՝ համաձայնելով, որ անփութորեն է վերաբերել իր առողջությանը։

Դերասանուհին կարողացել է հաղթահարել հիվանդությունը, որն անհետեւանք չի անցել․ Հայեքը մինչ այժմ բողոքում է արագ հոգնածությունւց եւ շնչահեղձությունից։ Ի դեպ, նա ապրիլին վերադարձել է աշխատանքին։ Հայեկը սկսել է աշխատանքը Ռիդլի Սքոթի «Գուչչիի տուն» ժապավենի վրա։

«Իդեալական նկարահանումներ էին ինձ համար, քանի որ հիվանդացել էի քովիդով։ Միայն թե չէր կարողանում շատ բան անել հրապարակում, քանի որ արագ հոգնում էի»,- Variety-ին տված հարցազրույցում նշել է նա։

 

Լուսանկարը՝ Corbis/Corbis via Getty Images

Աղբյուրը՝ Starhit

 



© NEWS.am STYLE