«Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դանքան Լոուրենսը հիվանդացել է COVID-19-ով

17:01   20 մայիսի, 2021

«Եվրատեսիլ 2019» մրցույթի հաղթող Դանքան Լոուրենսի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է, եւ նա չի կարողանա ելույթ ունենալ այս տարվա մրցույթի եզրափակչում, հայտնել են կազմակերպիչները։

«Դանքան Լոուրենսը՝ «Եվրատեսիլ 2019» մրցույթի հաղթողը (երգիչը մրցույթում ներկայացրել է Նիդերլանդները), որը պետք է կենդանի ելույթ ունենար շաբաթ օրը կայանալիք եզրափակչում, COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է։ Դանքանը թեթեւ ախտանշաններ ունի: Նվազագույն յոթօրյա իքնամեկուսացման պատճառով Դանքանը չի կարողանա կենդանի ելույթ ունենալ Ռոտերդամի «Ahoy» համերգասրահում, սակայն շոուի ընթացքում հանդես կգա այլ ձեւաչափով»,- ասված է մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Նախորդ երկուշաբթի Դանքանի COVID-ի արդյունքը բացասական է եղել, ինչը նրան հնարավորություն է տվել ելույթ ունենալ առաջին կիսաեզրափակչում։ «Չորեքաբթի օրը նրա մոտ թեթեւ ախտանշաններ են նկատվել, իսկ հետո հակագենային արագ թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։



© NEWS.am STYLE