22:42 20 մայիսի, 2021Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Արմանի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրան։ Մեկնաբանությունների հատվածում Անահիտը շնորհակալություն է հայտնել Արմանի ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Մենք ձեզ շատ ենք սիրում»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ, կարճ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Անահիտ Սիմոնյանն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի», «Ռումբ»։