20:41 20 մայիսի, 2021Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆյան վերնաշապիկ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Միշտ հմայիչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Կադրում զույգը մեղմ գրկախառնված էր։ Դերասանուհին, որը դասական կերպար էր ընտրել, լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրանց հաճոյախոսություններ էին գրել․ «Գեղեցիկ զույգ»: