«Ինքնասպանների ջոկատի» ռեժիսորը  ֆիլմաշարի երկրպագուների կողմից սպանության սպառնալիքներ է ստացել

19:41   20 մայիսի, 2021

Ռեժիսոր Ջեյմս Գանը, որը նկարահանում է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմը, ամեն օր սպանության սպառնալիքներ է ստացել ֆիլմաշարի երկրպագուներից, հայտնում է The New York Post-ը։

«Այսօր առավոտյան Instagram-ում. «Սա սպառնալիք է։ Եթե դու սպանես հերոսին, ես ատելության պատճառով վրեժ կլուծեմ քեզանից»»,- Twiiter-ում գրել է ռեժիսորը՝ հրապարակելով Den of Geek պարբերականին տված հարցազրույցը։

Հարցազրույցում Գանը պատմել է, որ իր նոր ֆիլմի գլխավոր հերոսը կմահանա։ Ռեժիսորի խոսքով՝ մահն անհրաժեշտ է սյուժեի զարգացման համար․ «Հերոսի սպանությունը կապված էր սցենարի կառուցվածքի հետ, դա հատկապես կարեւոր է, երբ մենք հայտնվում են ֆիլմի հիմնական մասում հիմնական կերպարների հետ»։  

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2021թ․-ի օգոստոի 6-ին։ Ժապավենում կնկարահանվեն Մարգո Ռոբին, Յուել Կինամանը եւ Սիլվեստր Ստալոնեն։

Լուսանկարը՝ Daniel Leal-Olivias/AFP-Getty Images file



© NEWS.am STYLE