«Չեմ ուզում վերադառնալ իրականություն»․ Մերի Մակարյան

23:44   20 մայիսի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով իր հանգիստն է անցկացնում Հավայան կղզիներում, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տղադրված կադրերում Մերին ներկայացել է ամառային կերպարում։ Նա կրում է սեւ զգեստ, նույն երանգի ոճային սաբոներ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է նորաձեւ պայուսակը։ Հրապարակմանը կից ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհին անգլերեն լեզվով գրել է․ «Չեմ ուզում վերադառնալ իրականություն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մերի Մակարյանը ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար ու նուրբ աքսեսուար՝ վզնոց։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրունիկ հայուհի»։



© NEWS.am STYLE