Առայժմ միայն ընկերական հարաբերություններ ունեն․ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին մտերմացել են

10:13   21 մայիսի, 2021

Ինսայդերը պատմել է Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Ադլեքի հարաբերությունների մասին, հայտնում է ET Canada-ն։

«Ջենին դուր է գալիս Բենֆի ուշադրությունը։ Նրանք այնքան էլ լավ չէի լեզու գտնում միմյանց հետ, երբ նրանց սիրավեպն ավարտին էր մոտենում, սակայն որոշ ժամանակ անց ցավոտ ապրումներն անցել են, եւ նրանք ընկերություն են արել երկար տարիներ»,- հայտնում է ET Canada-ի աղբյուրը։ Ինսայդերի խոսքով՝ հիմա նրանք «վերամիավորվել են, ուրախ ժամանակ են անցնում եւ հոգ են տանում միմյանց մասին»։

Նախկինում Ջենիֆեր Լոպեսը պարբերականին հատնել էր, որ դժվարությամբ է հաղթահարել բաժանումն Աֆլեքից։ «Մենք ցանկանում էինք ամուսնանալ, բայց ոչինչ չստացվեց։ Սիրտս կոտրված է։ Ինձ համար մեր բաժանումը շատ ծանր էր բազմաթիվ պատճառներով»,- ասում է Լոպեսը"

Ինսայդերները ET Canada-ին հայտնել են, որ հարաբերությունները վերսկսելու նախաձեռնությունը պատկանում է Բեն Աֆլեքին։ «Նրան ավելի է հարկավոր, քան ընկերությունն է, եւ նրանք, իսկապես, իրենց լավ են զգում միմյանց ընկերակցությամբ»,- ասում է աղբյուրը։

Աֆլեքի եւ Լոպեսի սիրավեպը սկսվել է 2002թ․-ի հուլիսին «Ջիլի» կատակերգության նկարահանումների ընթացքում։ Այդ տարվա նոյեմբերին դերասանն առաջարկություն է արել Ջենիֆերին, սակայն 2004թ․-ին նրանք հաստատել են բաժանման մասին լուրը։

Լուսանկարները՝ Rex, Metro, Kevin Winter/Getty Images



© NEWS.am STYLE