Ո՞վ է մեղավոր Դիանայի մահվան համար․ արքայազններ Ուիլյամն ու Հարին ներկայացրել են իրադարձությունների իրենց վարկածը

11:13   21 մայիսի, 2021

Արքայազններ Ուիլյման ու Հարին կտրուկ են արտահայտվել «BBC»-ի նախկին լրագրող Մարտին Բաշիրի եւ հեռուստառադիոկորպորացիայի մասին սկանդալային հարցազրույցի հետ կապված պատմության պատճառով, որը նրանց մայրը՝ արքայադուստր Դիանան, տվել է 1995թ․-ին, հայտնում է NBC News-ը։

Դիանայի ավագ որդու՝ Ուիլյամի խոսքով՝ այս հարցազրույցը նշանակալի ազդեցություն է ունեցել իր ծնողների հարաբերությունների վատացման վրա եւ շատ մարդկանց է ցավեցրել։ Նա նշել է, որ Դիանային հուսախաբ է արել ոչ միայն անազնիվ լրագրողը, այլեւ «BBC»-ի ղեկավարությունը։

Ընդ որում, արքայազն Հարին հայտարարել է, որ լրագրողների գործողությունները ճակատագրական դեր են խաղացել իր մոր համար, որը մահացել է ավտովթարի պատճառով նրան հետեւող պապարացիների մեղքով։ Կրստեր եղբայրը նշել է, որ «շղթայական ռեակցիան», որը կապված էր «էթիկային հակասող գործողությունների» եւ «մշակութային էկսպլուատացիայի հետ», վերջնարդյունքում կյանքից զրկել է արքայադստերը։

Սասեքսի դուքսը նաեւ նշել է, որ Բաշիրի գործողություններին նման պրակտիկան նախկինի նման լայն տարածում ունի։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE