Բրիթնի Սփիրսն անկեղծ հագուստով պարել է ու կրկին վախեցրել երկրպագուներին

12:10   21 մայիսի, 2021

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը տեսանյութ է հրապարակել, որում պարում է անկեղծ հագուստով եւ իր շարժումներով ու արտաքինով կրկին վախեցրել է երկրպագուներին։ Հրապարակումը հայտնվել է նրա Instagram-յան էջում։

Հրապարակված հոլովակի կադրերում 38-ամյա երգչուհին պարային շարժումներ է կատարում, կրում է դեղին տոպ, բազմագույն շորտ եւ հավաքել է մազերը։ Հրապարակումը դիտվել է ավելի քան 860 հազար անգամ։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears)

Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում անհանգստություն են հայտնել նրա վիճակի վերաբերյալ։ «Միսս Բրիթնի, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է», «ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ կոտրում են քեզ», «գրողը տանի, ի՞նչ է այստեղ կատարվում», «Հիսուսին աղոթում եմ նրա հոգու համար», «Աստված օրհնի նրան։ Շուտով նրա հետ ամեն ինչ լավ կլինի», «սա վախեցնող է»,- գրել են երկրպագուները։

Գլխավոր լուսանկարը՝ Getty Image



© NEWS.am STYLE