«Գեղեցիկ». Լիա Զախարյանի ոճային լուքը

15:39   21 մայիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է տոպի հետ։ Լիան արձակել է մազերը, նախընտրել է բնական շպար։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու Լիային դրական խոսքեր են ուղղել․ «Շատ գեղեցիկ եք»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում։ Նրա կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, գլխարկ, պայուսակ։ Լիան մեկնաբանություններում նշել էր, որ վերջին շրջանում իր կյանքում շատ են իրադարձությունները, գործերն ու ծանոթությունները։ Նա նշել էր, որ ամեն ինչ հասցնելու հարցնում օգնում են լավ քնելը, սպորտով զբաղվելը, առաջնահերություններ սահմանելը, սերն իր գործի հանդեպ ու մոտիվացիան։



© NEWS.am STYLE