«Հանիր հագուստդ». սարսափելի ճշմարտությունը Լեդի Գագայի հղիության մասին

16:13   21 մայիսի, 2021

35-ամյա Լեդի Գագանն անկեղծորեն պատմել է սեռական բռնության փորձի մասին։ Աստղը խոստովանել է, որ 19 տարեկանում իրեն բռնաբարել է երաժշտական պրոդյուսերը (նա չի նշել վերջինիս անունը), ինչից հետո ինքը հղիացել է։ Այդ մասին նա պատմել է արքայազն Հարիի եւ Օփրա Ուինֆրիի «Ես, որին դուք չեք տեսնում (The Me You Can't See) վավերագրական ֆիլմում, որը նվիրված է հոգեկան առողջության խնդրին։

«Ես 19 տարեկան էի, աշխատում էի ոլորտում։ Պրոդյուսերն ինձ ասաց․ «Հանիր հանգուստդ»։ Ես նրան մերժեցի։ Ես հեռացա, այդ ժամանակ նա ինձ ասաց, որ կայրի իմ բոլոր ձայնագրությունները։ Նա չէր դադարում ինձ խնդրել անել դա, եւ ես պարզապես սառել էի։ Չեմ հիշում, թե ինչ եղավ հետո»,- ասել է նա։ Գագան պատմել է, որ նախ ուժեղ ցավ է զգացել, ապա՝ լիակատար ընդարմացում։

Արդյունքում աստղի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունեցել, եւ դեպրեսիա է սկսվել։ Մի քանի տարի անց երգչուհին հայտնվել է հիվանդանոցում, ուր նրան հոգեբուժական օգնություն են ցույց տվել։ «Ես մի քանի շաբաթ հիվանդ էի։ Ես այդ ժամանակ գիտակցեցի, որ դա նույնպիսի ցավ էր, որը ես զգացել եմ, երբ մարդը, որն ինձ բռնաբարել է, հղի վիճակում ինձ նետեց ծնողներիս տան մոտ։ Սիրտս խառնում էր»,- պատմել է նա։

Երգչուհին խոստովանել է, որ բռնաբարությունից հետո պրոդյուսերն իրեն կողպել է ձայնագրման ստոիդիայում, ուր պահել է մի քանի օր ու դաժան վերաբերմունք ցուցաբերել։ Լեդի Գագան հավելել է, որ որոշել է երբեք չնշել այդ պրոդյուսերի անունը, քանի որ այլեւս չի ցանկում դեմ առ դեմ հանդիպել նրան։

Երգչուհին նաեւ խոստովանել է, որ զբաղվել է ինքնախարազանմամբ՝ իրեն ֆիզիկական ցավ պատճառով։ Նրա խոսքով՝ իրենից երեք տարի է պահանջվել ներքին դեւերին հաղթելու համար։

Լուսանկարները՝ Vincenzo Pinto/AFP-Getty Images file, Instagram





© NEWS.am STYLE