Նաոմի Քեմփբելը վաղուց էր երազում երեխայի մասին․ ինսայդեր

17:17   21 մայիսի, 2021

Այս շաբաթ 50-ամյա Նաոմի Քեմփբելը հայտարարել է, որ առաջին անգամ մայր է դարձել, նա դուստր է ունեցել։ Աստղն առայժմ չի ներկայացնում երեխայի լույս աշխարհ գալու մանրամասները՝ միայն հրապարակելով փոքրիկի լուսանկարը։

Սակայն ինսայդերները նշում է, որ աստղը մայրության մասին մտածում էր շատ վաղուց։ «Նա արդեն 10 տարուց ավելի է՝ ցանկանում էր երեխա ունենալ»,- People-ի հետ զրույցում ասել է աղբյուրը։

Ընդ որում, պարզ չէ, թե ինչպես է աստղի դուստրը լույս աշխարհ եկել։ «Յուրաքանչյուրը, ով զարմանում է, որ Նաոմին երեխա է ունեցել, չի ճանաչում Նաոմիին։ Մի՞թե նա չի վերաիմաստավորել ամենն, ինչի երբեւէ դիպչել է»,- հավելել է նա։

Ընդ որում, ըստ լուրերի՝ Քեմփբելն, ամեն դեպքում, դիմել է փոխնակ մոր օգնությանը։ Իբրեւ դստերը դաստիարակելու հարցում նրան կօգնի ընկերը, որին աստղը թաքցնում է օտար մարդկանցից։

Մայր դառնալու ցանկության մասին Քեմբելը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտնել է։ «Ես մեծ հաճույքով երեխաներ կունենայի։ Ես կյանքում ոչինչ չեմ բացառում։ Ես սիրում եմ երեխաների եւ միշտ կսիրեմ նրանց»,- Vogue Arabia-ի հետ զրույցում ասել է նա։

Ընդ որում, Նաոմին նշել է, որ քանի որ գիտությունը կանգնած չէ տեղում, ինքը կարող է մայր դառնալ ցանկացած պահի։ «Ես կարծում եմ, որ կկարողանան անել դա, երբ ցանկանամ»,- նշել էր նա։

«Նա անհավանական աշխատասեր մարդ է, որը չի պատրաստվում կանգ առնել։ Նա առաջիկա շաբաթների ընթացքում կսկսի ակտիվորեն աշխատել, սակայն առայժմ վայելում է ժամանակը նորածին դստեր հետ»,- հայտնել է աղբյուրը։

Լուսանկարները՝ WWD/Shutterstock, Instagram



© NEWS.am STYLE