«BTS»-ի նոր տեսահոլովակը հրապարակմանը հաջորդած առաջին ժամերի ընթացքում դիտել են ավելի քան 20 միլիոն անգամ

18:16   21 մայիսի, 2021

Հարավկորեական «BTS» խումբը նոր երգի հիման վրա տեսահոլովակ է թողարկել, հայտնում է Entertainment Tonight-ը։ Երգը կոչվում է «Butter» («Կարագ»)։ Առաջին մի քանի ժամերի ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 50 միլիոն անգամ։

Երգում հնչում է «Got ARMY right behind us» տողը, եւ հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են խմբի անդամները այնպես կագնում, որ ստացվի «ARMY» բառը. հենց այսպես են իրենց անվանում խմբի երկրպագուները։ Սա երգից միակ հատվածը չէ, որը խաղարկվում է տեսահոլովակում։ Երաժիշտները հանցագործների նման ձեռքներին ցուցանակ են պահում, որոնց վրա գրված են նրանց անունները։

«Ես կարծում եմ՝ կոտրել եմ ծնոտս, որովհետեւ չեմ կարողանում կտրվել տեսանյութից», «ARMY-ն պարզապես երկրպագուներ չեն, ARMY-ն ընտանիք է»,- երկրպագուներն արձագանքել են նոր տեսանյութին։



© NEWS.am STYLE