Համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, խորը դեկոլտե․ Իվետա Մուկուչյանի կրակոտ լուսանկարը

10:41   22 մայիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել, որում կրակոտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, կերպարանք է ընդունել պառկած։ Նա կրում է համարձակ բացվածքով կաշվե կիսաշրջազգեստ, խորը դեկոլտեով ատլասե բլուզ։  Երգչուհին վարսերն արձակված են, նուրբ ու նվազագույն շպարով է։ Կերպարնը համադրել է բարձրակրունկների հետ, իսկ այն ամբողջացնում են աքսեսուարներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Իվետան գրել է․  «Էլեգանտ կերպով ստուգում եմ իմ շրջապատը՝ նախքան հաջորդ քայլը կատարելը…»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր նարնջագույն, թափանցիկ տաբատ, վերնաշապիկ, գույնզգույն բոդի։ Նա կարճ սանրվածքով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին ոճային արեւային ակնոցն ու բարձրակրունկները։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք կրում հագուստը»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE