Քարդաշյանների նոր թիրախը Բրիտանիան է (ֆոտո)

00:36   7 նոյեմբերի, 2012

Քարդաշյան քույրերը միավորել են ուժերը բրիտանական հանրահայտ Dorothy Perkins հագուստի բրենդի հետ, եւ Սուրբ Ծննդյան արձակուրդների նախօրեին ցուցադրել են հագուստի ավելի քան 100 նմուշներ։ Ինչպես նշում է Dailymail-ը, տեսականին բազմազան է։ Կան ջինսեր, շապիկներ, երեկոյան զգեստներ, պայուսակներ, եւ, բրիտանական խմբագրության բնութագրմամբ՝ «սպանող հագուստներ»։

Dorothy Perkins խանութն ամբողջովին վերափոխվել է Kardashian Kollection-ի ցուցադրությամբ՝ վերածվելով գլամուր վաճառասրահի։

Ինչպես նշում է բրիտանական The Mirror-ը, Քարդաշյաններին հաջողվել է անել այն, ինչը չի կարողացել իրականացնել նույնիսկ Բրիտանիայում համար առաջին գլամուր տիկինը՝ Վիկտորիա Բեքհեմը։ Նույնիսկ վերջինս չի կարողացել Dorothy Perkins-ում ներկայացնել իր բրենդի հագուստները։



© NEWS.am STYLE