«Նորաոճ. շատ անկեղծություն կա նկարում». Գայանե Ասլամազյանն առանց շպարի

13:39   22 մայիսի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ով տեւական ժամանակ ապրում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է մոխրագույն բլուզ։ Նա առանց շպարի է, վարսերն արձակված են։ Հրապարակումը հաղորդավարուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են հղել․ «Նորաոճ. շատ անկեղծություն կա նկարում», «շատ սիրուն եք»։

Ավելի վաղ տեղադրված կադրում Գայանեն կրում էր մուգ գույնի լայն տաբատ եւ նույն երանգի բլուզ։ Նրա վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Նա լուսանկարը նա չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել․ «Խոսքեր չկա», «քնքշություն», «գեղեցիկ կին», «շատ հմայիչ եք»։



© NEWS.am STYLE