Հղիության մասին հայտարարությունից հետո արքայադուստր Բեատրիսն առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ

20:04   22 մայիսի, 2021

Վերջերս Բուքինգհեմյան պալատը հայտնել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռնուհու՝ Բեատրիսի հղիության մասին։ Այնպես որ, հիմա նա կարող է թաքցնել հղիությունը եւ հանգիստ ներկայանալ հանրությանը։

Լոնդոնի փողոցներում լրագրողները նկատել են արքայադուստր Բեատրիսին եւ նրա ամուսնուն՝ Էդոարդո Մապելլի-Մոցիին: Ամուսինները դուրս են եկել գարնանային զբոսանքի։

Ապագա մայրիկը կրում է վարդագույն մինի-զգեստ, որը համադրել է գոտիով, որն ընդգծել է նրա որովայնը։ Ակնհայտ է, որ արքայադուստր Բեատրիսը մտադիր էլ չէ հանրությունից թաքցնել իր կարգավիճակը:

Եղիսաբեթ II-ի թոռնուհու կերպարն ամբողջացնում է սեւ գույնի ժակետը։  Արքայադուստրն անփույթ հավաքել է մազերը, սակայն շատ երջանիկ տեսք ունի, ինչպես իր ամուսինը։

Աղբյուրը՝ People, 24 showbiz

Լուսանկարները՝ Splashnewsonline



© NEWS.am STYLE