«Եվրատեսիլ 2021»-ում հաղթեց Իտալիան

02:50   23 մայիսի, 2021

Քիչ առաջ Ռոտերդամում ավարտվեց «Եվրատեսիլ 2021» մրցույթը, որի հաղթողը դարձավ Իտալիան ներկայացնող Maneskin խումբը «Zitti E Buoni» երգով:

Հաղթող երկիրը վաստակեց 524 միավոր, երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 499, իսկ երրորդում՝ Շվեյցարիան՝ 432 միավորով: 

Այս տարի մրցույթին մասնակցում էր 39 երկիր, որոնցից միայն 26-ին հաջողվեց ուղեգիր ստանալ դեպի մրցույթի եզրափակիչ, որտեղ հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, երկրորդը՝ մայիսի 20-ին: Հայաստանն այս տարի չի մասնակցել «Եվրատեսիլ»-ին:

Լուսանկարը՝ EBU/ Andres Putting



© NEWS.am STYLE